211652_close_icon
views-count1021 դիտում article-date 19:59 18-06-2014

Արմեն Գևորգյանն ընդունել է գերմանական պատվիրակությանը

Հ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում եւ այլն: Կողմերն առանձնահատուկ անդրադարձան խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում իրականացվող եւ նախատեսվելիք ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց KfW բանկի աջակցությամբ խմելու ջրի համակարգի վերականգնմանն ու բարելավմանն ուղղված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը», որի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Վանաձորում եւ շրջակա համայնքներում: Քննարկվեցին նաեւ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատեցին ծրագիրը կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ջրամբարի շինարարության ֆինանսավորման, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարման ծրագրի աջակցության հարցերը կընդգրկվեն առաջիկայում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների օրակարգում:

Նմանատիպ նյութեր