211652_close_icon
views-count2504 դիտում article-date 23:16 27-05-2014

Մայիս 28 շնորհավոր, գինի լից

Ռազմավարական նշանակության կարևոր հետախուզական տվյալները վերաբերվում են թիրախ երկրի ժողովրդի սոցիալ վարքաբանությանը: Այդ ուսումնասիրություններն արվում են սոցիալ վարքաբանական փորձարկումների, ինչպես նաև՝ հարցումների և պարզ դիտարկումների հիման վրա: Եթե ազատ ժողովուրդը ոգևորությամբ նշում է իր ժողովրդի հավաքական դժբախտությունն ու կորուստը և գրեթե անտարբեր է հավաքական հաղթանակի նկատմամբ, ապա ակնհայտ է, որ այդ ժողովուրդի համար կարևորը իր ֆիզիկական գոյությունն է, իսկ անկախությունը, պետություն-հայրենիքը գրեթե արժեք չունեն: Բիզնեսի առաջին կանոնն է. «Պաշտպանիր քո ներդրումները»: Օրինակ. եթե հասարակությունը զգայուն է հարկերի, աշխատավարձից պահումների նկատմամբ, ապա նշանակում է, որ հասարակության մեջ զարգացած է գործարար մտածողությունը: Այդ ժողովրդի ներկայացուցիչները լավ տնտեսվարողներ են, առևտրականներ: Մայիսի 28-ը չեն նշել խորհրդային տարիներին: Այդ ժամանակ Մայիսի 28-ը համարվում էր արկածախնդրություն: Այդ դժնի ժամանակներում Մայիսի 28-ը նշելու համար մարդիկ դատապարտվել ու աքսորվել են: Մայիսի 28-ը նշել են սփյուռքի որոշ գաղութներում որպես կորցրած Հայրենիքի տոն: 1988-ի մայիսի 28-ին Մովսես Գորգիսյանը եռագույն դրոշը պարզեց Ազատության հրապարակում: Այդ ժամանակ չորս կողմից վազեցին տարբեր մարդիկ: Նրանք սարսափն աչքերում հորդորում էին թաքցնել եռագույն դրոշը, և ասում, թե վտանգավոր է, թե իրենց պայքարը անկախության համար չի, այլ Ղարաբաղի, թե այդպիսով դուրս կգանք Մոսկվայի դեմ, չի կարելի, թե դա ուրիշ երկրի դրոշ է: 1987-ի մայիսի 28-ին 19-ամյա Մատիաս Ռուստը իր փոքր սիրողական ինքնաթիռով Արևմտյան Եվրոպայից թռավ անցավ Արևելյան Եվրոպայով, Խորհրդայաին սահմանն անցավ, եկավ վայրէջք կատարեց Մոսկվայի Կարմիր հրապարակում: Այդպիսով Մատիաս Ռուստը ցույց տվեց, որ սովետական բանակը և ԿԳԲ-ն խոցելի են, անուշադիր, իսկ խորհրդային կայսրությունը թույլ է և կարելի է գրավել: Անկախության տարիներին Մայիսի 28-ը նորից դարձավ տոն, այն նշվում էր որպես առաջին հանրապետության օր: Անցած մի քանի տարիներին մայիսի 28-ին ճոխ միջոցառումներ են կազմակերպվել: Սակայն Մայիսի 28-ը այդպես էլ տոն չի դառնում: Այն նշում են քիչ թվով ընտանիքներ՝ անուղղելի լավատեսները և ուրախանալու առիթ բաց չթողնողները: Իսկ հասարակության մեծ մասը չգիտեն, որ մայիսի 28-ը տոն է: Սա նշանակում է, որ մարդն անտարբեր է իր պետության, իր քաղաքական, պատմական հաղթանակների, ձեռքբերումների վերաբերյալ: Մայիսի 28-ի վերաբերյալ անտարբերությունը ցույց է տալիս, որ հասարակությունն անտարբեր է իր հայրենիքի նկատմամբ, ինչպես նաև անկախության գաղափարի նկատմամբ ընդհանրապես: Սոցիալ վարքաբանության այս պատկերը նշանակում է, որ հասարակությունը չի դիմադրի, երբ պայմանական թշնամին փորձի խլել նրանից իր երկրի անկախությունը: [b] ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր