211652_close_icon
views-count3577 դիտում article-date 16:49 28-05-2014

Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից

«Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ նա հոգեկան խնդիրներ ունի եւ այդ կարգավիճակով չի կարող մասնակցել դատական քննություններին: «Հիմա նա դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում, բայց պետք է դատարանին դիմեմ, որ տեղափոխեն հոգեբուժարան: Ընթացքը ցույց կտա, թե հետագայում գործն ինչ ընթացք կունենա»,- ասաց փաստաբանը: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Քյարամ Ամոյանը խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:

Նմանատիպ նյութեր