1471 դիտում
10:18 18-02-2014
Բանդայի գործով Քյարամ Ամոյանի մայրը սպառնում է վառել ընտանիքին․ Իրավունք
«Իրավունք»֊ը գրում է․ «Մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու հայտնի բանդայի գործով անցնող ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հոգեկան վիճակը երեկ կտրուկ վատացել է։ Այս մասին թերթի հետ զրույցում ասել է Քյարամ Ամոյանի մայրը՝ տիկին Կարինեն։
«Պետք է այսօր գնայինք որդուս տեսակցության, էն էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից զանգեցին, ասին, որ վիճակը շատ վատ է, տեսակցության սենյակ բերել այդ վիճակով հնարավոր չէ։ Տղայիս հոգեկանը լրիվ խանգարվել է, գլխի պրոբլեմ ունի, պետք է վիրահատեն, չգիտեմ, որ մեկն ասեմ, որը թողեմ։ Մինչ կալանավորելը ինքը գլխի պրոբլեմ ունեցել է, բայց ոչ հոգեկան խանգարում։ Ես արդեն վախենում եմ, որ այսպես շարունակվի ես կկորցնեմ իմ տղային, հետո ես ումից եմ պահանջելու տղայիս։ Ես էսքան ժամանակ մի բան եմ հասկացել, որ իմ տղայի հետ նման դաժան ձևով են վարվում՝ անմեղ տղայիս բանդայի մեջ են մեղադրում, անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերում մենակ նրա համար, որ մենք եզդի ենք։
- Ե՞րբ եք տեսակցել Ձեր որդուն վերջին անգամ, ինչպե՞ս էր այդ ժամանակ իր վիճակը, Դուք էական փոփոխություններ նկատե՞լ եք իր վարքագծում, պահելաձևում:
- Վերջին անգամ տղայիս տեսել եմ մի տասը–տասնհինգ օր առաջ, ինքը շատ վատ վիճակում էր, չէր գիտակցում՝ ինչ էր խոսում, ինչ էր ուզում։ Չէր ճանաչում։
- Ո՞ւմ չէր ճանաչում, Ձե՞զ։
- Չէր ճանաչում ոչ մեկին, նույնիսկ ինձ՝ հարազատ մորը, հազարից մի բառ էր խոսում, կամ լուռ, գլուխը բռնած նստում էր, կամ էլ պահի տակ անիմաստ ծիծաղում։ Անիմաստ ծիծաղելով հարցեր էր տալիս, ասում էր ո՞ւր են էրեխեքս, կնիկս ու՞ր ա, բայց ինքը ոչ կնիկ ունի, ոչ էլ էրեխա, էս անաստվածները տասնյոթ տարեկանից տղուս օր ու արև չտվին, որտեղի՞ց կնիկ-էրեխա ունենար։ Քյարամոյիս էդ սարսափելի վիճակը գնալով՝ ժամ ժամի ավելի է վատանում, բայց դեմն առնող չկա, չեն էլ թողում՝ մենք մեր էրեխուն փրկենք։ Աստծուց գտնեն իրենց պատիժը էդ բանդիտ թալանողները, հիմա արդեն էլ չեմ ասում՝ էրեխես մեղավո՞ր է, թե անմեղ, մենակ խնդրում եմ՝ դեմն առնեն։ Եթե դեմը չառնեն, ես իրականում՝ շատ եմ ասել ու չեմ արել, բայց այս անգամ ընտանիքիս հետ հենց հրապարակի մեջտեղում մեզ կվառենք։ Բա աչքիս դեմը էրեխես տառապի, ես չկարողանա՞մ ոչ մի ձևով իրեն օգնել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2323 դիտում
16:11 03-05-2014
«Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները պատրաստ են
3580 դիտում
16:49 28-05-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի գործն անջատվել է «Բանդայի» գործից
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»