211652_close_icon
views-count2912 դիտում article-date 17:44 28-05-2014

61-ամյա կինը տանից դուրս է եկել և չի վերադարձել

Այսօր՝ մայիսի 28-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 36-ամյա Գագիկ Բեգլարյանը: Մեզ հետ զրույցում Գ. Բեգլարյանը նշեց, որ իր մայրը 61-ամյա Հասմիկ Պետրոսյանը մայիսի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել: Գ. Բեգլարյանը նշեց նաև, որ դիմել է ոստիկանության Վանաձորի բաժին, և ընթանում են աշխատանքներ կորածին հայտնաբերելու ուղղությամբ: Հ. Պետրոսյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր