2898 դիտում
08:54 29-05-2014
ՌԴ միգրացիոն քաղաքականության շուրջ Հայաստանում ծագած անհանգստությունները ժամանակավոր են. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «34-ից ավել հայազգի քաղաքացիների մուտքը արգելվել է Ռուսաստանի դաշնություն՝ 3-5 տարով: Նրանցից շատերը, բնականաբար, Ռուսաստանում ունեն ընտանիք, անշարժ և շարժական գույք և երկրից դուրս գալու պահին տեղյակ չեն եղել, որ վերադառնալիս մուտք գործել չեն կարողանա: Պատճառը՝ 2013 թվականի հուլիսից Ռուսաստանի դաշնությունում կիրառվող ՌԴ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն» է, որով արգելում է այն արտասահմանյան քաղաքացիների մուտքը ՌԴ, ովքեր խախտել են օրենսգրքի դրույթները: Վիճակագրության համաձայն, 2014թվականի փետրվար ամսի դրությամբ շուրջ 537 արտասահմանցիների մուտքը ՌԴ արգելվել էր, որոնցից 524 ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Ներկայումս այդ թիվը հասնում է շուրջ 800:
Հայազգի միգրանտների ճակատագրին վերաբերվող հարցերի փաթեթն օրերս, քննարկել է ՀՀ ԱԺ-ի Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում՝ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների միջեւ: «Մենք, որպես պետություն և պատգամավորներ, անհանգստացած ենք նաև հայազգի շուրջ 170 այն քաղաքացիների հարցով, ովքեր բնակվելով ՌԴ-ում իշխանությունների տեղեկատվության համաձայն, այսպես կոչված «ռիսկի խմբում են»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
13595 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
2285 դիտում
10:20 28-09-2021
Լիլիթ Մակունցի վախերն ու անհանգստությունները․ «Փաստ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»