2459 դիտում
10:47 30-05-2014
Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Ալիևի այդ նամակը․ Առավոտ
Առավոտ թերթի խմբագիրը գրում է․ «Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Ալիևի այդ նամակը՝ ի վերջո կարող էին այդ խնդիրը քննարկել փակ ռեժիմով: Դա էլ իր բացատրությունն ունի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ նամակի հասցեատերը Հայաստանի նախագահը չէր, հասցեատերը Պուտինն էր: Հենց նրան էր Նազարբաևը «լսացնել տալիս» Ալիևի մտահոգությունները՝ նախ ՌԴ նախագահից ինչ-որ բան պոկելու, իսկ այնուհետև՝ իր դաշնակից Ադրբեջանին հաճոյանալու նպատակով:
Սերժ Սարգսյանը շփոթվա՞ծ էր, անակնկալի՞ էր եկել Նազարբաևի այդ «ընթերցանությունից»: Ճիշտն ասած՝ հեռուստատեսային կադրերից դա չէի նկատել: Բայց ենթադրենք՝ նա խուճապի մեջ էր: Դա՞ է կարևորը, թե՞ այն, որ մենք պատրաստվում ենք մտնել մի միության մեջ, որտեղ երկու [Ղրղըզստանի հետ միասին՝ երեք] պետություն Ադրբեջանի դաշնակիցներն են, իսկ մեկը՝ Ռուսաստանը, զինում է թե մեզ և թե Ադրբեջանին՝ հավանաբար, տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու նպատակով: Դա՞ է կարևորը, թե՞ այն, թե ով դեմքի ինչ արտահայտությամբ էր լսում Ալիևի նամակի ընթերցումը:
Ի դեպ, Ռուսաստանը Եվրասիական միության մեջ մտնում է ՄԱԿ-ի կողմից ճանաչվա՞ծ սահմաններով: Եվ արդյոք այդ սահմանների մեջ մտնո՞ւմ է Ղրիմը»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4084 դիտում
11:35 11-10-2016
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
10873 դիտում
20:33 09-05-2018
Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1822 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին