1385 դիտում
11:41 30-05-2014
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Թալիշում
Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու և տեղի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման որոշ հարցեր քննարկելու նպատակով:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսներին համայնքում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով, մասնավորապես, զգալի միջոցներ են ներդրվել բարձր հզորության պոմպակայան կառուցելու համար, որը թույլ է տալիս ավելի քան 1000 հեկտար հողատարածք ոռոգել: Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջև:
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ապագա եկամուտների բաշխման ձևաչափին՝ վարչապետը կոչ է արել բնակիչներին քննարկումներ ունենալ դրանց վերաբերյալ, քանի որ Թալիշի հետագա զարգացումը կախված է լինելու այդ որոշումից: Ա. Հարությունյանը, ներկայացնելով մի քանի հավանական տարբերակներ, կողմ է արտահայտվել կոոպերացիայի ստեղծմանը, որը, ըստ նրա, տվյալ պայմաններում լավագույն ձևաչափն է գյուղի զարգացման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է Թալիշի ռազմավարական նշանակությունը և այդ համատեքստում նշել, որ ոռոգովի հողատարածքները պետք է ծառայեն համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Նրա խոսքով՝ ինքը, որպես թե՛ վարչապետ, թե՛ քաղաքացի, նշանակալի աջակցություն է ցուցաբերելու գյուղի արագընթաց զարգացմանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1491 դիտում
10:10 02-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
22664 դիտում
17:04 22-07-2016
Արա´, ա´յ արա. Մենուա Հարությունյանը՝ Արա Պապյանին
20333 դիտում
09:06 07-04-2016
Թալիշում հակառակորդի ականանետային կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1003 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
952 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում