211652_close_icon
views-count1435 դիտում article-date 13:29 30-05-2014

Սիրահարների այգում տեղի կունենա «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգ

Մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սիրահարների այգում մեկնարկում է «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը, որն իրականացվում է «Առանց ծխախոտի միջազգային օրվա» շրջանակներում: Համերգին կմասնակցեն հայ հայտնիները և կոչ կանեն երիտասարդներին վարել առողջ ապրելակերպ ու զերծ մնալ վնասակար սովորություններից: Միջոցառման նպատակն է ցույց տալ, որ ծխելը այլևս նորաձև չէ, և հակառակը, նորաձև է չծխելը: Ամեն տարի՝ մայիսի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է «Առանց ծխախոտի միջազգային օրը», քարոզում թողնել ծխելը, ներկայացնում ծխախոտի բերած վտանգներն ու հիվանդությունները: «Առանց ծխախոտի միջազգային օրը» նշվում է 1987 թվականից: Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական և մշակութային վայրերում։ Միջոցառման աջակիցն է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը, որը ՀՀ նախագահի կողմից ընտրվել է որպես գործընկեր կազմակերպություն։ Կազմակերպիչ՝ «Եղիր Տեղեկացված» ՀԿ և THE LABORATORY, Գործընկեր` «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ: Համերգին մասնակցելու են՝ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն։ Համերգը վարելու է Արտավազդ Ամիրյանը:

Նմանատիպ նյութեր