211652_close_icon
views-count835 դիտում article-date 12:31 25-12-2024

Մինչ Ադրբեջանը տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ, փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից, բացի պետական անվտանգությունից․ Տիգրան Աբրահամյան

Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:

Միջազգային ճնշման բացակայության և ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում, Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլ տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ:

Իսկ փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից` կենցաղից մինչև անհեթեթության հասնող օրակարգերից, սակայն պետական անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները սկսվում և ավարտվում են քաղաքական ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելուց» և ազատությունից զրկելով»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր