211652_close_icon
views-count3714 դիտում article-date 14:05 30-05-2014

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ կառավարությունում նոր աշխատանքի կանցնի

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է կառավարությունում նոր աշխատանքի անցնի և նշանակվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում պաշտոնապես ոչ մի աշխատանքի առաջարկ չի ստացել, իսկ եթե նման առաջարկ լինի, կընդունի: Իսկ մինչեւ այդ ինքը անձամբ ոչ մի բան չի նախաձեռնել: «Առայժմ հանգստանում եմ և չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,- ավելացրեց Կովալենկո Շահգալդյանը:

Նմանատիպ նյութեր