211652_close_icon
views-count28819 դիտում article-date 13:19 31-05-2014

Տվեք ինձ գումար և ես կմոռանամ ամեն ինչ. պարզաբանում է «Դավիդյանց լաբորատորիաներ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Դավիդյանց լաբորատորիաներ»-ի տնօրեն Աշոտ Դավիդյանցը պարզաբանումներ արեց մայիսի 29-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ում տեղ գտած [url=https://shamshyan.com/hy/article/15826/]հրապարակման [/url]մասին: Վերջինս հայտնեց իր տեսակետը ու նշեց, որ ցավում է կատարվածի համար, սակայն իրենց մեղավորությունն այդ գործում չկա: Հիշեցնենք, որ [b]SHAMSHYAN.com[/b]-ը հրապարակման վերջում նշել էր, որ պատրաստ է հրապարակել հակառակ կողմի՝ տվյալ դեպքում՝ «Դավիդյանց լաբորատորիաներ»-ի տեսակետը, ինչը ներկայացվում է ստորև. «Մենք, անկեղծ ասած, չէինք բացառում, որ այս տհաճ պատմությունը կարող է այսքան հեռուն գնալ, սակայն հույս ունեինք, որ ողջամտությունը թույլ չի տա բանը դրան հասնի։ Ցավոք, մեր հույսերը չարդարացան և ստիպված ենք պարզաբանում մտցնել աղմուկ հանած այս պատմության մեջ։ Այսպես, նախորդ տարվա ապրիլին մենք` “Դավիդյանց” լաբորատորիաները, 18-ամյա Արմեն Վարդանյանի մոտ հայտնաբերել ենք “B”-խոշորաբջջային լիմֆոմա (չարորակ ուռուցք)։ Մեր տված ախտորոշման հիման վրա հիվանդն անցել է բուժման կուրսեր, ստացել է քիմիոթերապիա։ Դրանից մի քանի ամիս անց մեզ զանգահարել են հիվանդի հարազատները Ռուսաստանից և ասել, որ իբր մեր տված ախտորոշումը սխալ է եղել։ Որ իրենք հետազոտություն են անցել Սանկտ-Պետերբուրգում, հետո Մոսկվայում, և պարզվել է, որ տղայի մոտ Հոջկինի լիմֆոմա է (ավելի թեթև տեսակ)։ Մեզնից պահանջել են փոխհատուցել բուժման ծախսերը, ինչից մենք բնականաբար, հրաժարվել ենք։ Արդյունքում՝ նախօրեին հրապարակվել է նյութ, իբր մեր տված սխալ ախտորոշման պատճառով տղան մահից է փրկվել, իսկ հայրը մահացել է վշտից։ Նախևառաջ ցանկանում ենք փաստել՝ մենք չենք հրաժարվում մեր տված ախտորոշումից, բացառում ենք, որ այն կարող է սխալ լինել։ Պատրաստ ենք դրա ճշմարտացիությունը վիճարկել ցանկացած հաստատության, ցանկացած մասնագետների ներկայությամբ և ցանկացած հանձնաժողովում։ Պատրաստ ենք մեզ մոտ եղած փորձանմուշը կրկնակի հետազոտության ենթարկել աշխարհի ցանկացած երկրում։ Սա ասում ենք ցավով, որովհետև մեր տված ախտորոշման համաձայն՝ հիվանդությունն ավելի ծանր է, քան Հոջկինի լիմֆոման։ Հասկանում ու կիսում ենք հիվանդի և նրա ծնողի ապրումները։ Սակայն մենք պարտավոր ենք օբյեկտիվ լինել և ասել ճշմարտությունը, որքան էլ այն ծանր լինի։ Հարազատների զանգերից և մեզ անհանգստացնելուց հետո խնդրել ենք մեզ հնարավորություն տալ զրուցել մասնագետի հետ, սակայն ապարդյուն։ Ի սկզբանե կասկածանքով էինք վերաբերվում այս ամենին, քանի որ քիմիաթերապիայի ենթարկված հյուսվածքը արդեն իսկ ձևափոխված է և հիմք չի կարող հանդիսանալ վերը նշված բողոքներին։ Այդուհանդերձ, փորձել ենք ինքներս կապվել նշված ռուսաստանյան լաբորատորիաների հետ, որտեղից մեզ պատասխանել են, որ նման անուն-ազգանունով բժիշկ-հետազոտող իրենց մոտ չի աշխատում։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդկանց ինչ-որ մեկն ուղղորդում է՝ ինչ-ինչ ակնկալիքներով, և ինքը ստվերում է մնում։ Դրա մասին հուշում է այն փաստը, որ նման բողոքների դեպքում լաբորատորիան դիտակվում է ամենավերջին հերթում։ Ավելացնենք նաև, որ տղայի հայրը մահացել է ոչ թե վշտից (նման հիվանդություն չկա), այլ ստամոքսի լիմֆոմայից։ Դա նույնպես անուղղակիորեն ապացուցում է մեր ախտորոշման ճշմարտացիությունը, քանի որ նման հիվանդությունների պարագայում ժառանգականության գործոնը մեծ դեր է խաղում։ Հետազոտությունն իրականացրած բժիշկը՝ Արմեն Մխիթարյանը, լուրջ մասնագետ է, աշխատել է Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրայի և այլ երկրների հեղինակավոր կլինիկաներում։ Նրան անձամբ ճանաչում են և վստահում իրենց աշխատանքը մի շարք եվրոպացի մասնագետներ, որոնք այցելում են Հայաստան՝ վիրահատություններ կատարելու նպատակով։ Մեր լաբորատորիան հագեցած է այնպիսի ժամանակակից սարքավորումներով, որպիսիք չկան տարածաշրջանի երկրներից շատերում։ Նույնիսկ երեկ մեզ այցելած Հարվարդի համալսարանի բժիշկ ախտաբանը խոստովանեց, որ լաբորատորիան իր սարքավորումների որակով և մակնիշով իր հիշեցնում է իր ամերիկյան լաբորատորիան։ “Դավիդյանց” լաբորատորիաները մշտապես մասնակցում և քննարկման է ներկայացնում իր արդյունքները որակի արտաքին հսկողությանը Դանիայի հայտնի NordiQC ծրագրով: Մեր հետազոտությունները հիվանդների կողմից ժամանակ առ ժամանակ վերահետազոտվում են այլ լաբորատորիաներում։ Այնպես որ, մենք կրկին ասում ենք՝ մենք տեր ենք կանգնում մեր ախտորոշմանը։ Եթե (կրկնում եմ` եթե) անգամ մենք սխալված լինեինք, ապա սլաքները մեր դեմ ուղղելը կրկին անհասկանալի է։ Բժշկական պրակտիկայում ընդունված է և անգամ պարտադիր, որ նման թանկ բուժում սկսելուց առաջ բժիշկը պահանջի կրկնակի հետազոտություն: Այս դեպքում նման կրկնակի հետազոտություն չի իրականացվել, քանի որ բուժող բժիշկն ըստ երևույթին չի կասկածել մեր տված ախտորոշման ճշմարտացիությանը։ Դրա մասին է փաստում այն, որ ըստ բժշկի ներկայացրածի՝ ուռուցքների չափսերը պակասել են 70%-ով, ինչը նրան ստիպել է քիմիաթերպայի երկրորդ կուրսը նշանակել։ Նշենք նաև, որ վերջնական ախտորոշումը տրվում է ոչ միայն ախտաբանական դիագնոզի հիման վրա, այլ կլինիկական պատկերի (KT, հիվանդության անամնեզ՝ սկսած նրանից, թե հիվանդն ինչ վիճակում է ընդունվել հիվանդանոց, վերջացրած քիմիաթերապիայից ստացած դրական էֆեկտով)։ Այս դեպքի կապակցությամբ իրենց գրավոր արձագանքը կարող են ներկայացնել մեր գործընկեր հեմատոլոգ բժիշկները և գիտական ասոցիացիաները` պարզաբանելով նման կլինիկական դեպքերն ու ախտաբանի դերը նման գործընթացներում։ Սակայն դա ընդամենը “եթե” է, նորից կրկնում ենք՝ մեր աշխտորոշումը ճիշտ է։ Եվ ամենակարևորը։ Հեղինակությունը մեզ համար ամենի ինչից բարձր է։ Մեր լաբորատորիան ոչ թե ինչ-որ մոդայիկ անուն է կրում, այլ մեր ազգանունը։ Դա հենց այնպես չէ. մենք այս գործում ներդրել ենք մեր անձնական հեղինակությունը, որը ձեռք է բերվել Դավիդյանց տոհմի մի քանի սերունդների բժշկական անբասիր աշխատանքի արդյունքում։ Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ այդ հեղինակության հետ։ Մեզ խորհուրդ էին տալիս այս հարցը լուծել դատական կարգով՝ 6-7 ամիս մեզ մշտական շանտաժի ենթարկելու համար, սակայն մենք ձեռնպահ ենք մնացել՝ մտնելով հիվանդի և նրա ծնողների՝ առանց այն էլ ծանր վիճակի մեջ։ Սակայն կոչ ենք անում այլոց՝ չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ։ Այսուհետ որևէ անպատասխանատու հայտարարություն կամ հրապարակում առանց արձագանքի չենք թողնի՝ իր բոլոր իրավական և բարոյական հետևանքներով հանդերձ։ Հարգանքով Աշոտ Դավիդյանց “Դավիդյանց” լաբորատորիաների տնօրեն Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Մանրամասները՝ տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր