211652_close_icon
views-count1401 դիտում article-date 15:39 31-05-2014

Սլավյանսկում մայիսի 31֊ի գնդակոծման հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել

Սլավյանսկում մայիսի 31֊ի գիշերը ազգային գվարդիայի կողմից իրականացված գնդակոծման հետևանքով տուժել են նաև խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Սլավյանսկի աշխարհազորայինների շտաբին։ «2 մարդ զոհվել է, 4֊ը վիրավոր են։ Վիրավորներից մեկը 40֊ամյա կին է, ով վիրավորվել էր Լենինի փողոցում։ Այսօր հիվանդանոցում նա մահացել է»,֊ նշել են աշխարհազորայինները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սլավյանսկի կենտրոնը գնդակոծվել էր Ուկրաինայի զինվորական ստորաբաժանման կողմից։

Նմանատիպ նյութեր