1708 դիտում
15:31 31-05-2014
32-ամյա երիտասարդը Երևանյան լճի մոտ վիճաբանել և հահոյանքներ է հնչեցրել մարմնավաճառուհիների հասցեին
32-ամյա Էդգար Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի աջակողմյան հատվածում, վիճաբանել է մարմնավաճառուհիներ Ի. Եղոյանի և Ա. Սարդարյանի հետ, հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, որից հետո բերման է եթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հերթապահ մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հերթապահ մասի աշխատակիցների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հերթապահ մասում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ՝ հայհոյանքներ հնչեցնելով աշխատակիցների հասցեին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1582 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա