2079 դիտում
23:41 31-05-2014
Բժիշկները պատասխանատվության կենթարկվե՞ն 38-ամյա կնոջ մահը ոստիկանությանը չիրազեկելու համար. aravot.am
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 38-ամյա Կարինե Պապանյանի մահվան փաստով, ով 3 օր առաջ նախքան 3-րդ երեխան ծննդաբերելը մահացել էր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում,գրում է [url=http://www.aravot.am/2014/05/31/466249/]Aravot.am[/url]-ը:
Այսօր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց այս դեպքի հետ կապված: Դատախազն ասաց, որ ինքն այս մասին տեղեկացել է դեպքից մեկ օր հետո ոստիկանության Մուշ բաժնի աշխատակցի զեկուցագրից: Ըստ Րաֆֆի Ասլանյանի, քննության առարկա կդարձնեն նաև այն հանգամանքը, թե ինչ պատճառաբանությամբ հիվանդանոցից չեն ահազանգել ոստիկանություն, տեղյակ չեն պահել դեպքի մասին:
Ըստ նրա, հիվանդանոցից բանավոր պատճառաբանություն են ներկայացրել` մեջբերելով գերատեսչական ակտերով տրված հանձնարարությունները: «Ես չեմ կարծում, թե Գյումրիում ամեն օր հղիության ընթացքում կին է մահանում և նշված երևույթը իրենից արտառոց ոչինչ չի պարունակում, ուստի հիվանդանոցի կամ բժշկական կենտրոնի կողմից չահազանգելը, այդ մասին չիրազեկելը, կոնկրետ ինձ համար առավել քանի տարօրինակ է, սակայն միանշանակ չեմ կարող ասել, թե նշված վարքագիծը պարունակում է հանցագործության հատկանիշներ:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/05/31/466249/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1582 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա