1914 դիտում
11:29 01-06-2014
Հայաստանի ու Արցախի 60 երեխաների Ուրախ պարը՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված. տեսանյութ
Ձեզ ենք ներկայացնում «Այո» նախաձեռնության պատրաստած Հայաստանի բոլոր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 60 երեխաների Ուրախ պարը` առօրյա խնդիրներից մի քանի րոպե շեղելու ու դրական լիցքեր փոխանցելու ցանկությամբ:
«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը: Իրազեկություն տարածելու նպատակով, ինչպես նաև երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ` «Այո»-ն նկարահանել է երեխաներին նվիրված տեսահոլովակ, հիմնված Ֆարրելլ Ուիլիամսի «Հեփի» երաժշտության վրա:
Տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա հունիսի 1-ին, կարող եք դիտել այս հղումով. «Այո» հարթակը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերին: Նախագիծն իրականացվում է Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ: «Այո»-ն միաժամանակ աշխատում է մի քանի նախագծերի վրա, որոնք հնարավոր են դառնում հայաստանյան և արտերկրյա դրամահավաքների շնորհիվ:
Նախագծերի շահառուներ կարող են դառնալ և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ մշակութային հաստատությունները: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ ստացված ամբողջ գումարն ուղղվում է ծրագրի իրականացմանը, իսկ հավելյալ մյուս բոլոր ծախսերը վճարում են ծրագրին աջակցող բարերարները: Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն դրամահավաքն է, այլև բնակչության իրազեկումը:
[i]«Այո» նախաձեռնություն
[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3066 դիտում
17:13 31-05-2014
Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան
595 դիտում
17:42 01-06-2015
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված կերպարվեստի բաց դաս է կազմակերպվել
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»