211652_close_icon
views-count1932 դիտում article-date 14:48 01-06-2014

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են «Շենգավիթ» ծննդատուն և հանձնել են նվերներ. ֆոտոշարք

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի և բաժնի մի խումբ աշխատակիցների հետ այցելել են «Շենգավիթ» ծննդատուն՝ հունիսի 1-ին ծնված երեխաների մայրերին շնորհավորելու և նրանց հանձներու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատրաստած նվերները։ Այնուհետ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն՝ սաներին հանձնելու օրվա նվերները։ «Այսօր մայրաքաղաքում բազմաթիվ մանկական միջոցառումներ են անցկացվում և հատկապես առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին պետք է անմասն չմնան։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս երեխաների համար ոչ միայն նվերներ ենք պատրաստել, այլ նաև տոնական միջոցառում. այսօր նրանք տիկնիկային ներկայացում էլ են դիտելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր