211652_close_icon
views-count1100 դիտում article-date 15:33 01-06-2014

Աբխազիայի նախագահի հրաժարականի մասին լուրերը հերքվել են

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հերքել է այն տեղեկությունները, թե հրաժարական է տվել երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: «Նա հրաժարական չի տվել, դա լրիվ ապատեղեկատվություն է, այն ինչ հիմա ասում են: Ոչ մի հրաժարական հիմա չկա»,-ասելէ Լակերբայան: Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան ևս հերքել է նախագահի հրաժարականի մասին լուրերը: «Անկվաբը ոչ մի հրաժարականի դիմում չի տվել: Ինչ անենք, թե ով ինչ է հաղորդել և ինչ է ցանկանում»,- ավելացրել է Աշուբան:

Նմանատիպ նյութեր