211652_close_icon
views-count1626 դիտում article-date 19:29 02-06-2014

Մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 % գնաճ

2014թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնաճ, ինչը հիմնականում անձնապիտո ապրանքների`0.3%, կոշկեղենի` 0.4%, դեղամիջոցների`0.4%, կահույքի՝ 0.5%, հագուստի և գործվածքի`0.6%, խոհանոցային սպասքի`0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1% գնաճի արդյունք է: Տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գորգեղենինը`0.2%-ով, շինանյութերինը` 0.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների`4.8%, գրենական պիտույքների` 0.5%, վառելիքի` 0.4%, լվացող միջոցների` 0.4%, ոսկերչական` 0.2%, այգեգործական` 0.1%, գեղահարդարման ապրանքների 0.1% գնանկում: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.7% գնաճ և դիզելային վառելիքի 0.1% գնանկում: 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 3.8% և 3.1%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.2% և 1.9%ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.3% գնաճ, մեկում` 0.1% գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նմանատիպ նյութեր