211652_close_icon
views-count4654 դիտում article-date 10:32 12-06-2018

Սննդամթերքն էժանացել է, ոչ պարենային ապրանքնե­րի շուկայում գրանցվել է գնաճ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալ­ներով՝ Հայաստանում՝ սպառողա­կան շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում: Եվ այսպես, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժա­նացումը: Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավակա­նին էժանացավ՝ ավելի քան 200 դրամով: Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաև կաթնամթերքը՝ պանիրը՝ 4.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամս­վա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը ևս էժանացել է: Ըստ վիճա­կագրական կոմիտեի՝ միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան ևս անմասն չի մնացել էժանա­ցումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքա­րավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը ևս արձանագրվել է իշխանափոխությունից հետո: Փոխարենը ոչ պարենային ապրանքնե­րի շուկայում և ծառայությունների ոլոր­տում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.1 և 0.2 տո­կոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետու­թյունում թանկացել են դեղագործական ապրանքները՝ 0.4 տոկոսով: Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը՝ 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սա­կագներն աճել են 0.1 տոկոսով, հանգս­տի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.3 տոկոսով: Սա, թերևս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տո­կոս հավելաճով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր