1543 դիտում
22:47 02-06-2014
Նոտարին չեն խաբի. անշարժ գույքի վաճառքը վերահսկելի կլինի. տեսանյութ
Բնակարանների բազմակի վաճառքի խնդիրը կլուծվի նոտարական ծառայության էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Նույն բնակարանը նույն կազմակերպությունն այլեւս չի կարողանա վաճառել մի քանի մարդու, ինչպես եղել է շատ դեպքերում: Արմնյուզի բնակարանների բազմակի վաճառքին վերաբերող հարցին ի պատասխան Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրչյանը պնդեց, որ նոր համակարգով նոտարներին տեսանելի եւ վերահսկելի կլինի անշարժ գույքը:
Հասարակական մոնիթորինգը պարզել է` 453 հարցվածներից միայն 1 տոկոսն է դժգոհ նոտարներից: Զեկույցի հեղինակներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել նոտարներին` անկախ թույլ տրված խախտումների ձեւից: Խախտվում է գաղտնիության սկզբունքը, երբ նոտարները հաճախ քաղաքացիներին սպասարկել են խմբով: Երկրորդ խախտումը վերաբերում էր գանձած եւ գրանցած գումարների անհամապատասխանությանն ու վճարումները հաստատող ֆինանսական փաստաթղթերը չտրամադրելուն: Բացի այդ` Մեքենագրուհիները հավելյալ գումարներ են գանձել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28911]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
17:19 16-11-2016
Նոտարին մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություն կատարելու համար
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր