211652_close_icon
views-count1283 դիտում article-date 08:43 04-06-2014

Արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճե՞լ են․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են: «ՉԻ» - Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում: Փաստորեն՝ եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է: Ի դեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է: Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում: Կյանքում գլխի չեք ընկնի: Կիպրո՛սը: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև օֆշորային գոտի է: Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ: Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» ու հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում: Ե՛վ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, և՛ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»: Ահա և ամբողջ վիճակագրությունը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր