211652_close_icon
views-count1501 դիտում article-date 16:02 04-06-2014

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները փորձարկում են անօդաչուների նոր համակարգը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները վերսկսել են «Наводчик-2» թռչող անօդաչու սարքերի ուսումնական փորձակումները: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը: Վարժանքներն անցկացվում են Ալագյազ և Կամխուդ բարձրալեռնային ուսումնավարժական համալիրների տարածքներում: Զինծառայողները փուլ առ փուլ մշակում են անօդաչուների ղեկավարման բոլո էլեմենտները՝ մեկնարկ, թռիչքի կառավարում, տվյալների հավաքագրում և փոխանցում, ինչպես նաև «Гранат» ինքնաթիռների վայրէջքը և թիրախների հետապնդումը ցերեկային և գիշերային ժամերին և ամպամածության պայմաններում: Մեկ ամսվա ընթացքում անօդաչուների մասնագետների վերահսկման միջոցով: Տեղեկությունների համաձայն, 2014 աշնանը Ալագյազ, Կամխուդ և Բաղրամյան բարձրալեռնային զորավարժարաններում անցկացվելիք վարժանքներին ընդգրկվելու են «Наводчик-2» համակարգի բոլոր տիպի անօդաչուները: Հայտնի է, որ այս անօդաչու էռչող սարքերը ՌԴ Զինված ուժերում են հայտնվել 2013 թվականի վերջին:

Նմանատիպ նյութեր