1399 դիտում
11:08 05-06-2014
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արձանագրությունը՝ տառասխալներով․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ և նրա ստորագրությամբ վավերացված 4 էջից կազմված արձանագրությունը:
Պետական մարմնի կազմած փաստաթղթում, որտեղ աշխատակազմի ղեկավար Կիրակոսյանը նախարարության աշխատակազմին հորդորում է «պահպանել աշխատանքային կարգապահություն, գործընկերներին դիմել պատշաճ կերպով, ունենալ պետական մարմնի աշխատակցին հատուկ համապատասխան տեսք և աշխատանքային օրերին լինել կոստյումով, փողկապով, սափրված», 7-8 ուղղագրական սխալ կա:
Փողկապ բառը արձանագրության մեջ գրված է «խ» տառով: Տեքստում մի քանի տեղ կրկնվում է մեկ «ն»-ով գրված կանոններ բառը: Տպավորություն է ստեղծվում, որ արձանագրության հեղինակը տեղյակ չէ, որ հայերենում «ներ» հոգնակիակերտ վերջավորություն գոյություն ունի, և որ բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է «ներ»-ով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12574 դիտում
15:17 01-03-2015
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը «տառասխալներով» դիմավորեց աշխարհահռչակ նկարիչ Սարյանի 135-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են