14872 դիտում
11:14 07-06-2014
Եթե համը հանեն, ես դեռ Բաքվում կիսատ գործեր ունեմ. Մանվել Գրիգորյանը՝ հրադադարի խախտման և զոհված զինծառայողների մասին
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցավակցել է հակառակորդի կրակոցներին զոհ գնացած եւ դիվերսիոն գործողությունների հետևանքով գիտակցված մահվան գնացած հայ տղաների հարազատներին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով, այդ տղաները իսկական հերոսներ են, որոնց օրինակով հայ պատանի սերունդը պետք է դաստիարակվի: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը եւ այն հարցին, թե հայկական կողմը համարժեք կեցվածք է որդեգրել, թե ոչ, Մանվել Գրիգորյանն ասաց. «Մենք պետք է չնպաստենք պատերազմին, սադրանքներին չտրվենք: Իրենք ցանկանում են մեզ հունից հանել: Խաղաղությունը մեզ համար մեծ արժեք է: Այն ժամանակ էլ մենք չենք ցանկացել, որ պատերազմ սկսվի, իրենք են պարտադրել եւ մենք պաշտպանվելով՝ նրանց խաղաղություն ենք պարտադրել: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խաղաղությունը պահպանելու եւ դիվանագիտության միջոցով խաղաղության մեծ պայմանագիր կնքելու համար: Բայց, եթե համը հանեն, տեսել են, թե հայ զինվորը իրենից ինչ է ներկայացնում ու նորից կտեսնեն»:
Մանվել Գրիգորյանը հիշեցրեց, որ ինչպես 1989-1994թ-ին և հիմա էլ նրանց տեխնիկայով մեզ հետ պետք է կիսվեն: Միաժամանակ ավելացրեց, որ մենք պետք է ժամանակակից տեխնիկային տիրապետող մասնագետներ պատրաստենք: «Եթե պատերազմ պարտադրեն, մենք պատրաստ ենք պատերազմին: Հաղթանակած տղաները, ովքեր անգամ հաշմանդամ են, պատրաստ են իրենց փորձը ներդնել եւ մասնակցել: Պատրաստ շարքում կանգնած են: Ամեն օր գալիս, ասում են. «Հենց պետք լինի, պայմանավորվի, որ գնանք առաջին գիծ»: Այնպես, որ եթե շատ համը հանեն, ես դեռ Բաքվում կիսատ գործեր ունեմ»,- նշեց գեներալը:
Նմանատիպ նյութեր
13408 դիտում
15:24 22-10-2014
Եթե ադրբեջանցիներն իրենց գնած զենքով համը հանեն, այդ զենքը կմտցնենք նրանց քամակը.Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված