7745 դիտում
12:02 07-06-2014
Առեղծվածային պայմաններում մահացած ոստիկանի հայրը՝ որդու առեղծվածային մահվան մասին
Վանաձորում 2013 թվականի սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանի գործը կարճվել է, քանի որ համապատասխան ապացույցներ չեն հայտնաբերվել՝ գործին ընթացք տալու համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ իր որդին ինքնասպանության չէր գնա: «Շատերն այս գործի վերաբերյալ շատ բան գիտեն, բայց ոչինչ չեն ասում: Այդ թվում՝ նրա կինը, բայց դե նա ինձ ասում է, որ ոչինչ չգիտի: Իմ որդին 2,000 դոլարի համար ինքնասպան չէր լինի, քանի որ գիտեր, որ ես նրա համար 100 հազարավոր դոլարներ էլ չէի խնայի: Այստեղ ուրիշ առեղծված կա: Իմ հոգու կրակը չի մարել, ես ինքս կփորձեմ այդ առեղծվածը բացահայտել»,- նշեց Ռոբերտ Մայիլյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ եթե ամիսներ առաջ հարսը խոչընդոտում էր թոռների հետ շփմանը, հիմա արդեն թույլ է տալիս թոռների հետ շփվել:
Հիշեցնենք, որ Դավիթ Մայիլյանը ուներ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Իսկ ինքնասպանությունից առաջ երկտող էր թողել, որտեղ գրված էր. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:
Նմանատիպ նյութեր
43457 դիտում
20:00 11-05-2022
«Հայրը գիշերը խոսել էր որդու հետ, բարձր տրամադրությամբ է եղել». մահացած հայտնաբերված զինծառայողը Շաքի գյուղից էր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին