211652_close_icon
views-count13997 դիտում article-date 12:20 17-10-2014

Ինքնասպան եղած ոստիկանի հայրը մեկնել է Հայաստանից, բայց որդու առեղծվածային մահվան հետաքննությունից «ձեռքերը չի լվացել»

Վանաձորում 2013 թվականի սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանի մահվանից 1 տարի է անցել, բայց թե՛ իրավապահները, թե՛ նրա հայրը չեն կարողացել բացահայտել նրա մահվան դրդապատճառները: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը: «Բացարձակ նորություն չկա: Ես էլ որդուս տարին տվեցի, մեկնել եմ արտագնա աշխատանքի: Բայց ես իմ հետաքննությունը շարունակում եմ, թեկուզ այստեղից: Մեծ շրջապատ ունեմ: Մի բան միանշանակ է՝ իմ որդին ինքնասպան լինելու պատճառներ չուներ:Այդ առեղծվածային մահվան մեջ կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ բոլորի մոտ քար լռություն է տիրում: Բայց ես ձեռքերս չեմ լվացրել, այլ իմ հետաքննությունը շարունակում եմ»,- ավելացրեց Ռոբերտ Մայիլյանը: Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ որդու՝ 36-ամյա Դավիթ Մայիլյանի գործը կարճվել է, քանի որ համապատասխան ապացույցներ չեն հայտնաբերվել՝ գործին ընթացք տալու համար: Միաժամանակ ավելացրել, որ իր որդին ինքնասպանության չէր գնա: «Շատերն այս գործի վերաբերյալ շատ բան գիտեն, բայց ոչինչ չեն ասում: Այդ թվում՝ նրա կինը, բայց դե նա ինձ ասում է, որ ոչինչ չգիտի: Իմ որդին 2,000 դոլարի համար ինքնասպան չէր լինի, քանի որ գիտեր, որ ես նրա համար 100 հազարավոր դոլարներ էլ չէի խնայի: Այստեղ ուրիշ առեղծված կա: Իմ հոգու կրակը չի մարել, ես ինքս կփորձեմ այդ առեղծվածը բացահայտել»,- նշել էր Ռոբերտ Մայիլյանը: Նշել էր նաև, որ եթե ամիսներ առաջ հարսը խոչընդոտում էր թոռների հետ շփմանը, հիմա արդեն թույլ է տալիս թոռների հետ շփվել: Հիշեցնենք, որ Դավիթ Մայիլյանը ուներ 1 տղա եւ 1 աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն էր գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Իսկ ինքնասպանությունից առաջ երկտող էր թողել, որտեղ գրված էր. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:

Նմանատիպ նյութեր