211652_close_icon
views-count25364 դիտում article-date 16:47 26-03-2015

Հակառակորդի կողմից վիրավորվելուց հետո Սամվելի հայրը որդու մոտ է շտապել, բայց, ցավոք, այսօր արցունքն աչքերին է որդու հետ վերադառնում

Հակառակորդին հետ շպրտելու ժամանակ մարտի 19-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած 20-ամյա Սամվել Հակոբյանին, ով այսօր` մարտի 26-ին, Ստեփանակերտի հոսպիտալում, մահացավ, արդեն տեղափոխում են Երեւան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը: Նա նշեց, որ տղայի հայրը Սամվելի մոտ էր գտնվում: «Չեմ կարող ասել, թե հոգեհանգիստն ու հուղակավորությունը երբ կլինի: Մինչեւ հայրը չգա, չեմ կարող ասել: Անհամակերպելի կորուստ է: Ամբողջ գյուղը հարազատների հետ չի կարողանում համակերպվել այդ կորստի հետ: Բժիշկները 7 օր պայքարեցին նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, չհաջողվեց նրան մեր կողքին պահել»,-ասաց գյուղապետը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի խմբագրակազմը խորը ցավով է հայտնում այս մասին եւ ցանկանում, որ այսուհետ նման լուրեր հայտնելու առիթներ չլինեն: Մինչեւ այդ գյուղապետը պատմել էր, որ Սամվելը մարզիկ է և մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է քիքբոքսինգով ու հաջողություններ ունեցել այդ մարզաձեւում և հույս հայտնել, որ այս ծանր փուլն էլ կհաղթահարի: Սամվելն իրենից փոքր մեկ եղբայր եւ մեկ քույր էլ ունի, եղբայրը նույնպես ծառայում է հայոց բանակում: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նմանատիպ նյութեր