8847 դիտում
13:06 07-06-2014
Ծեծկռտուք՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում. հաճախորդին ծեծելու մեջ կասկածվում է անվտանգության աշխատակիցը
Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուդոլֆ Պողոսյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի 122/10 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի համարում իրեն ծեծի ենթարկելուց հետո:
Ոստիկանները պարզել են, որ Ռ. Պողոսյանին հյուրանոցում ծեծի է ենթարկել Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հակոբ Սահակյանը, ով աշխատում է նշված հյուրանոցում՝ որպես անվտանգության աշխատակից:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ռ. Պողոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)