211652_close_icon
views-count10340 դիտում article-date 14:36 07-06-2014

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Նշան Հախնազարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը:

Նմանատիպ նյութեր