211652_close_icon
views-count20415 դիտում article-date 09:49 02-11-2014

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Երեկ` նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արթուր Զոհրաբյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Զոհրաբյանը նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության մետրոպոլիտենի պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Յուրա Դավթյանը նշանակվել է ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի պետի օպերգծով տեղակալ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր