211652_close_icon
views-count10464 դիտում article-date 12:53 21-04-2014

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արթուր Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Զվարթնոցի բաժնի պետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մելոյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր