211652_close_icon
views-count1991 դիտում article-date 19:20 22-09-2014

20.000 դոլար և 15.000 դոլարի ոսկյա զարդեր պարունակող չհրկիզվող պահարանի գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22.30-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 02.15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 20.000 ԱՄՆ դոլար և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ ծնված Արմեն Ա-ն, որին օժանդակել էր նրա բարեկամ Վլադիմիր Վ.-ն: Արմեն Ա.-ն ձերբակալված է: Վլադիմիր Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր