211652_close_icon
views-count11187 դիտում article-date 10:58 08-06-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Արզնի գյուղում. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց հաշվեհարդարը

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Բյուրեղավանի բնակիչ 39-ամյա Աղաս Խաչատրյանը Արզնի գյուղի 1–ին փողոցում իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՕՏ 015 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տեղի բնակիչ 58-ամյա Լաուրա Չիչերինին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի հարազատները փորձում էին վրաերթ կատարողի հետ հաշվեհարդար տեսնել, ինչը կանխվեց ճանապարհային ոստիկանների ու Բյուրեղավանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Իսկ վրաերթի ենթարկվածը մեծ հարգանք ուներ գյուղում և բոլորն ափսոսում էին, թե ինչո՞ւ պետք է խեղճ կինն անտեղի մահանար: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր