211652_close_icon
views-count21339 դիտում article-date 19:54 20-07-2014

Ճանապարհային ոստիկանների ու ավագ քննիչի ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ՊՆ համարանիշներն ու մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 20-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին մեղայականով ներկայացել է Երևան քաղաղաքի Արագած փողոցի բնակիչ 38-ամյա Հայկ Գրիգորյանը և խոստովանել, որ իրականում Գարեգին Նժդեհի փողոցում մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հուլիսի 18-ին ոստիկանություն էր ներկայացել Երևան քաղաքի Արտաշիսյան 39 շենքի բնակիչ 45-ամյա Կարեն Պողոսյանը, ով փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, որ վրաերթը կատարել է ինքը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ ոստիկանությունը հայտնաբերել է նաև վրաերթի ժամանակ Mercedes-ի վրա եղած ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ 11 12 Մ համարանիշները, որը վրաերթից հետո անհայտ անձը կամ անձինք հանել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված համարանիշները «զարդուղի» ճանապարհներով օգտագործելիս է եղել Հ. Գրիգորյանը, որի իրավունքը նա չի ունեցել: Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր Մասիս քաղաքի բնակիչ 37 ամյա Սարգիս Ռաֆայելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնի, ով կլիներ 35-40 տարեկան տղամարդ: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին նաև Opel մակնիշի 34 NL 408 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի ապակին վնասված էր: Ըստ ականատեսների՝ Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով էլ շպրտվել և ընկել էր Opel-ի վրա: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, Mercedes-ի վրայից հանվել էին համարանիշները, որը, ըստ ականատեսների, եղել է ՊՆ համարանիշ: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր 88 VN 888 համարանիշը, և կային կասկածներ, որ այդ համարանիշները պատկանում են նշված ավտոմեքենային: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր