Իսպանիան հոգնել է թագավորից
Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի հոգուտ իր որդու գահից հրաշարվելու մասին հայտարարությունից հետո Մադրիդի փողոցներ են դուրս ելել հազարավոր հակամիապետականներ:
Ցուցարարները թափահարել են 2-րդ Իսպանական հանրապետության դրոշը, պահանջելով հանրաքվե քաղաքական կարգավիճակի մասին:
Վերջին շրջանում թագավորական ընտանիքի հեղինակությունը կտրուկ անկում է ապրել կոռուպցիոն սկանդալների շարքից հետո, որոնց մասնակցություն է ունեցել թագավորի աղջիկն իր ամուսնու հետ միասին:
76-ամյա թագավորը հայտարարելէ , որ այս երկուշաբթի հրաժարվելուէ գահից: Իր այդ քայլը նա բացատրել է առողջական վիճակով և երիտասարդներին հնարավորություն տալով: