Մարոկկոյի թագավորից շանտաժով գումար շորթելու փորձի համար ֆրանսիացի լրագրողներ են ձերբակալվել
Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են 2 լրագրողների, ովքեր փորձել են շանտաժի ենթարկել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին, հաղորդում է BBC-ն:
68-ամյա Էրիկ Լորանը և նրա հանցակիցը՝ Կատրին Գրասիեն, փաստաբանի միջոցով փորձել էին միապետից 3 մլն եվրո ստանալ՝ դրա դիմաց խոստանալով, որ չեն տպագրի թագավորին վարկաբեկող տեղեկություններով գիրքը:
Մարոկկոյի իշխանությունները դիմել են Ֆրանսիայի ոստիկանությանը: Կազմակերպվել է հանդիպում, որի ժամանակ պետք է գումարի մի մասը հանձնվեր լրագրողներին և ռեստորանից դուրս գալիս լրագրողներին ձերբակալել են: