211652_close_icon
views-count871 դիտում article-date 15:00 09-06-2014

Տեղի է ունեցել պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 39 շաբաթ մարման ժամկետով

Հունիսի 9-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39093156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 700 մլն դրամ, որից մրցակցային` 690 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 472 250 382 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7486 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7996 տոկոս: Աճուրդին մասնակցել է 3 գործակալ:

Նմանատիպ նյութեր