211652_close_icon
views-count5145 դիտում article-date 18:25 09-06-2014

Դու գնում ես միանալու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր մնացյալ նահատակ ընկերներին. Մանվել Գրիգորյանը՝ Սմբատ Այվազյանի մասին

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան կապակցությամբ, որը SHAMSHYAN.com-ը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Ցավակցելով Այվազյանի ընտանիքի անդամներին, զավակներին, հարազատներին` նշեմ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում հպարտ պետք է ապրեք. Սմբատ Այվազյանի ապրած կյանքն ու կենսագրությունը տալիս է ձեզ այդ իրավունքը: Սմբատը մեկն էր այն հայորդիներից, ով հայրենիքի համար վտանգավոր պահին զենք վերցրեց, երկրապահ կամավորական ջոկատ հիմնեց ու շտապեց պատերազմական առաջնագիծ` մահվանն ընդառաջ: Ու հաղթական էլ վերադարձավ պատերազմից: Հրադադարի կնքումից հետո էլ Սմբատ Այվազյանը ծառայեց հայոց պետականությանը՝ զբաղեցնելով ընտրովի եւ նշանակովի կարեւոր պետական պաշտոններ՝ ԱԺ պատգամավոր, պետեկամուտների նախարար եւ այլն: Միաժամանակ ցավակցություն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին, քանի որ Սմբատ Այվազյանի կորուստը ոչ միայն նրա ընտանիքի եւ իրեն անձամբ ճանաչողների կորուստն է: Նա դեռ շատ անելիք ուներ հայ ազգի, Հայաստան պետության համար: Այնպես որ, օբյեկտիվորեն նրա մահը սգում են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր հայերը: Եվս անգամ կրկնեմ` ցավակցություններս հայ ազգի երկրապահ զավակի մահվան կապակցությամբ: Փա՛ռք քեզ, մեր ընկեր Սմբատ Այվազյան: Դու գնում ես միանալու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր մնացյալ նահատակ ընկերներին, եւ քո անունն էլ, հայ ազգի մնացյալ քաջ զավակների անունների կողքին, միշտ վառ մնալու է սերունդների հիշողություններում»,- ասվում է ցավակցական խոսքում:

Նմանատիպ նյութեր