1496 դիտում
19:57 09-06-2014
Քննարկում ՀՀ վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին:
Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նախարարին իրենց նկատառումները «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ և կարևորել է, որ ապագա օրենքն ապահովի միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին այդ նկատառումները հաշվի առնելու համար:
Դեսպանը հույս է հայտնել, որ օրինագծի հետագա լրամշակմանը կմասնակցեն բոլոր շահագրագիռ կողմերը և այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նույնպես կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի վերաբերյալ լրամշակված օրենք ունենալը՝ պատրաստակամություն հայտնելով գործուն աջակցություն ունենալ այդ հարցում:
Նախարարը անդրադարձել է ներկաների նկատառումներին՝ վստահեցնելով, որ կձեռնարկի գործուն միջոցներ միջազագային չափանիշների ներդրման հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ օրենքի լրամշակման նպատակը լինելու է ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացումը:
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
19:58 31-01-2018
Դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին. Պարզաբանում. Slaq.am
Այս բաժնից
517 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
703 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1444 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն