211652_close_icon
views-count1970 դիտում article-date 20:08 09-06-2014

Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար անդամների վրա ձվեր են նետել

«Ազգային միասնական շարժում» կուսակցության տեղեկացմամբ «Վրացական երազանքի» տեղական ակտիվիստները Ցագարիում նրանց նախընտրական հանդիպումը խափանել են: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Գիգի Ծերեթելին հայտարարել է, որ երբ Գիգա Բոկերիան և Գիգի Ուգուլավան կուսակցության այլ անդամների հետ միասին հանդիպում են ունեցել ընտրողների հետ ինչ որ խմբեր նրանց վրա ձվեր են նետել: Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահի գլխավորած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն առաջին անգամ չէ, որ նման ընդունելության է արժանանում Վրաստանի տարբեր բնակավայրերում:

Նմանատիպ նյութեր