211652_close_icon
views-count13469 դիտում article-date 16:12 19-06-2017

Կրիվոյ Ռոգում Սաակաշվիլիի վրա ձվեր և «զելյոնկա» են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կրիվոյ Ռոգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնվել է տհաճ իրավիճակում, հայտնում է Dnepr24 պորտալը։ Ըստ պորտալի՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաակաշվիլին ծաղիկներ է խոնարհել Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ուժայինների հուշարձանին և խոսքով դիմել է հավաքվածներին։ Սկզբում մարդկանց բազմության միջից ձու են նետել նրա վրա, այնուհետև՝ երկրորդը, իսկ հետո՝ «զելյոնկայով» տարան, որն էլ թափվել է նրա վերնաշապիկին։ Ոստիկանությունը ձերբակալել է ձվերն ու «զելյոնկան» Սաակաշվիլիի վրա նետած քաղաքացուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր