211652_close_icon
views-count8650 դիտում article-date 12:07 11-04-2014

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի վրա ձվեր են նետել. տեսանյութ

Նախօրեին Վրաստանի Սահմանադրական դատարանից դուրս գալու ժամանակ մարդկանց մի խումբ սկսել է ձվեր նետել Գիգի Ուգուլավայի վրա, ում լիազորությունները՝ որպես Թբիլիսիի քաղաքապետ, վերջերս կասեցվել են: «Բոլորն էլ տեսան նապաստակի նման փախչող Գիգի Ուգուլավային: Նա փախավ նույն կերպ, ինչպես Գորիում՝ Սաակաշվիլին»,-ասել է ակցիայի մասնակից Վախթանգ Միթաիշվիլին: Վրաստանի Սահմանդրական դատարանը երեկ քննում էր երկրի խորհրդարանի դեմ Ուգուլավայի ներկայացրած հայցի այն մասը, որը վերաբերում է դատարանի կողմից նրա պաշտոնեական լիազորությունները կասեցնելու մասին կայացրած վճռին: Մինչ ընթանում էր դատալսումը, դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում, որից վախենալով՝ Ուգուլավան խնդրել է հավելյալ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, որոնք, սակայն, նրան չփրկեցին ցուցարարների ձվային հարձակումներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր