1433 դիտում
21:25 09-06-2014
Թագավորների ցեղի ծուղակում
Ասում են, թե տարբեր ժողովուրդներից և ցեղերից բացի կա նաև թագավորների ցեղ: Այն, իբր բաղկացած է թագավորներից, առաջնորդներից, ղեկավարներից: Թագավորների ցեղը ունի իր ցեղային սովորությունները, բարքերը, վարքը, առաջնահերթությունները: Այս ցեղի մեջ մտնում են մանր ու մեծ առաջնորդներն ու ղեկավարները:
Ավտորիտար երկրներում առաջնորդները և ղեկավարները չեն ընտրվում, նրանք լեգիտիմություն չունեն: Ժողովուրդը այդ ղեկավարների հետ ընդհանուր ոչինչ չունի, հույս չի կապում, չի վստահում: Ավտորիտար երկրներում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար ժողովրդկանությունը կարևոր չի, բոլոր ղեկավար պաշտոնները նշանակովի են: Եվ ղեկավար պաշտոնում նշանակվելու համար հարկավոր է գործող ղեկավարների ցանկությունը, միջորդությունը, թույլտվությունը: Ղեկավար պաշտոն ստանձնելուց հետո ղեկավարը միանգամից ընդունում է թագավորների ցեղի կանոնները, սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այդ պատճառով ղեկավար դիրք զբաղեցնել ցանկացողը և ղեկավար դիրք զբաղեցնողը ունեն ընդհանուր շահեր, որոնք ժողովրդի շահերի հետ կապ չունեն: Դա ընդգծելու համար թագավորների ցեղի անդամները խոսում են այլ լեզվով, որ ընդգծեն իրենց տարբերությունը ժողովրդից:
Թագավորների ցեղի գոյությունը սակայն գաղտնի է պահվում ժողովուրդներից: Այդ ցեղի ներկայացուցիչները իրենց ցեղի գոյության մասին խոսակցությունները անհեթեթ ու հորինված են համարում: Ավելին՝ հրապարակայնորեն կարևորում են արդար, ազնիվ առաջնորդի, ժողովրդին նվիրված, նրա իղձերը իրականացնող ղեկավարի մասին գաղափարը: Եվ այդ համատեքստում պարտադիր նշում, որ առանց առաջնորդի հնարավոր չէ հասնել դրական փոփոխությունների, ապահովել առաջընթաց, զարգացում: Զուգահեռաբար ասեկոսե են տարածում, որ թագավորների ցեղն այնուամենայնիվ գոյություն ունի: Եվ նրա մեջ են մտնում բոլոր մանր ու մեծ ղեկավարնեը, այդ թվում նաև ընդդիմության ղեկավարները, ապստամբության ղեկավարները, նույնիսկ հեղափոխության ղեկավարները թագավորների ցեղից են, և ունեն ընդհանուր շահեր, ընդհանուր սրբություններ: Նրանց ցեղային հետաքրքրություններն ավելի կարևոր են, քան իրենց ենթակա մարդկանց, ժողովուրդների գոյությունը:
Թագավորների ցեղը, իբր ստեղծվել է 20-րդ դարում, 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ աշխարհում ստեղծվել են մի շարք ավտորիտար երկրներ: Առաջ այդպես չի եղել: Օրինակ. Սյունիքի իշխանը Սյունիքի բնակչության հետ մեկ ամբողջություն էր կազմում: Եթե իշխանը Սյունիքից տեղափոխվում էր Կիլիկիա, ապա գյուղացիները նրա հետ գնում էին: Եթե իշխանի հպատակը այլ իշխանի հպատակի հետ կռվում էր, դա կարող էր հանգեցնել երկու իշխանների միջև թշնամանքի: Այդպես են սկսվել մի շարք պատերազմներ: Դրանցից մեկը նկարագրվել է «Մի կաթիլ մեղր» պոեմում:
Ներկայում թագավորների ցեղի գոյության թեզը շահարկում են որոշ անարխիստ, հակագլոբալիստ խմբավորումներ: Նրանց կարծիքով աշխարհի մի շարք երկրների ղեկավարների նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծ դավադրություն, ուղղված աշխարհի բոլոր ժողովուրդների դեմ: Թագավորների ցեղի նախաձեռնությամբ են ստեղծվում միջազգային կազմակերպությունները, որոնք սպասարկում են ոչ թե ժողովուրդների, այլ թագավորների ցեղի շահերը: Իրականում թագավորների ցեղ իսկապես գույություն չունի: Դա հորինվածք է, որի միջոցով կառավարվում և ուղղորդվում են ժողովրդական կրքերը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9269 դիտում
22:25 18-04-2017
Թագավորների հովտում 3500 տարի առաջ հուղարկավորված մումիաներ են հայտնաբերել
10105 դիտում
16:28 10-01-2018
Ռուսաստանաբնակ գործարար Արա Սարգսյանի ընկերությունը՝ Մորդովիայի «պետպատվերների թագավորների» ցանկում
11894 դիտում
12:20 19-02-2018
Մեր կենտրոնում զինվորներին վերաբերվում են, ինչպես թագավորների. Հայկուհի Մինասյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. wnews.am
Այս բաժնից
1579 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա