2458 դիտում
17:50 10-06-2014
Նախագահը Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:
Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված օրենքների թվում են նաև «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
11:09 21-03-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1327 դիտում
12:06 09-06-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1828 դիտում
13:30 17-07-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված