211652_close_icon
views-count1012 դիտում article-date 20:35 10-06-2014

Ֆիլիպ Ֆլյուրին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 10-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ոստիկանությունում ոլորտային ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող այցի մանրամասները: Միևնույն ժամանակ, կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրիի միջև ստորագրված տարեկան համագործակցության ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսված և ՀՀ ոստիկանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումները պետք է իրականացվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր