2498 դիտում
21:15 10-06-2014
Խնդրում է, որ մահամերձ դատապարտյալ եղբոր խնամելու իրավունքը տան իրեն
Այսօր՝ մայիսի 10-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի Դավիթաշեն 1-ին փողոց 25 տան բնակիչ Սիմոնյան Հրաչյան, ով հայտնեց, որ իր եղբայրը՝ 44-ամյա Սամվել Միհրանի Սիմոնյանը, ով ազատազրկման է դատապարտված և պատիժը կրում է «Հրազդան» ՔԿՀ-ում, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան՝ դատապարտվածների համար նախատեսված հիվանդանոց (ЦБ), որտեղ նրան ախտորոշել են քաղցկեղ և իր հետ զրույցում բժիշկները հայտնել են, որ եղբայրը ապրում է կյանքի վերջին օրերը:
Հ.Սիմոնյանը հայտնեց, որ թեև ըստ բժիշկների եղբորն այլևս օգնել չի կարող, սակայն ցանկանում է, որ նա այդ օրերը անցկացնի իր մոտ հարազատների հետ միասին և նրանց խնամքի ներքո, ուստի դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի իր խնդրանքին ընդառաջ եղբորը վաղաժամ ազատեն և թույլ տան իրեն Սամվելին տանել քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ոչ մի արձագանք չի ստացել և հույս հայտնեց, որ մեր հրապարակումը տեղ կհասնի և այդ հարցում իրեն կաջակցեն համապատասխան մարմինները:
Նա խնդրանք ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդի և օգնի մահացող եղբոր վերջին օրերի խնամելու իրավունքը տա իրեն:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
16:35 21-07-2014
«Ջրվեժ» անտառապարկը ճիշտ խնամելու պարագայում կարող է գրավիչ վայր դառնալ բոլորի համար. Բնապահպանության նախարար
2565 դիտում
20:46 21-03-2015
Ճապոնացին «Ֆուկուսիմա» է վերադարձել՝ լքված կենդանիներին խնամելու համար. ֆոտոշարք
2451 դիտում
23:27 05-09-2015
Ամերիկացի միլիոնատիրուհին 100 հազար դոլար է կտակել իր թութակներին խնամելու համար
Այս բաժնից
1576 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա