211652_close_icon

Ռուսաստանի «Առաջին ալիքի»-ի նկարահանող խումբը Սլավյանսկում կրակահերթի տակ է ընկել

views-count2504 դիտում article-date 19:26 11-06-2014
Ռուսաստանի Դաշնության «Առաջին ալիք»-ի նկարահանող խումբը ընկել է Սլավյանսկում ընթացող կրակահերթի տակ: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքի» պաշտոնական կայքը: «Դոնեցկի շրջանում կրակահերթի տակ է ընկել «Առաջին ալիքի» նկարահանող խումբը, որն աշխատում է Սոմյոնովկա ավանում»,-նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Ռուսաստանը քրեական գործ էր հարուցել Ուկրաինայում «Звезда» հեռուստաալիքի լրագրողներին առևանգելու համար: Իր հերթին Իտալիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է պարզաբանել Սլավյանսկում իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի մահվան հանգամանքները:

Նմանատիպ նյութեր