1184 դիտում
12:49 12-06-2014
Կավելացվի «Հյուսիս-հարավ» ծրագրով Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեն
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշել է թույլատրել «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը:
Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ ենթակապալառու կազմակերպություն է, վերջինիս բարձրորակ ցեմենտ է մատակարարում: Երկարաձգելով այդ նպատակով ներկրված մեքենա-սարքավորումների մաքսային ժամկետը, կառավարությունն ապահովում է ծավալված աշխատանքի անընդհատությունն ու արդյունավետությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով (Տրանշ-2) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Այդ նպատակով ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 968 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ: Շինարարության կապալառուն որոշել է էլեկտրահաղորդման գծի ուղեգիծը: Սույն որոշումը հնարավորություն է տալիս մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին:
Գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 62 մլն դրամ, որով կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով Երևանի շրջակայքում կանտառապատվի 31 հա, ՀՀ մարզերում՝ շուրջ 100 հա տարածք:
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
15:01 24-02-2023
ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին և Թալին-Լանջիկ հատվածներ
1591 դիտում
17:23 17-03-2024
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի գրեթե ողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
1600 դիտում
21:57 07-05-2023
Սանոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին մայրուղու հատված
Այս բաժնից
1711 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա