211652_close_icon
views-count1976 դիտում article-date 16:01 12-06-2014

Նիկոլ Փաշինյանը պահանջում է Դմիտրի Կիսելյովին Հայաստանում անցանկալի անձ հայտարարել

«Տիկնայք և պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում։ Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին։ Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»,-այս մասին այսօր՝ հունիսի 12-ի ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի՝ երեկ խորհրդարանում հանդիմանանքով հնչեցրած այն արտահայտությանը, թե Հայաստանում ռուսերենը նահանջում է, և Հայաստանը պետք է քայլեր անի՝ դա կանխելու համար: Նա նաև քննադատեց նիստին ներկա այն պատգամավորների պահվածքը, ովքեր նրան արժանի պատասխան չեն տվել:

Նմանատիպ նյութեր